չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել զարգացնել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ

Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել զարգացնել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխան հեռագիր է ուղարկել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին և պատրաստակամություն հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ հայտնել են Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունից։

Սի Ծինփինի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները բազմաթիվ փորձություններ են հաղթահարել: Չինաստանի ղեկավարը ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ տարածաշրջանում և խաղաղության, կայունության ու բարգավաճման ամրապնդման գործում՝ «ամրապնդելով ռազմավարական կապը երկու երկրների միջև»:

Ավելի վաղ Կիմը շնորհավորական հեռագիր էր ուղարկել Սիին՝ ՉԺՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

  • Կիսվել: