Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները հանգիստ զբոսնում են և գնումներ կատարում. իրավիճակը հանգիստ է
Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները զբոսնում են զբոսայգիներում և գնումներ կատարում, անվտանգության միջոցների ուժեղացում չկա: Պեկինում իրավիճակը հանգիստ է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին չհաստատված տեղեկություններ Չինաստանում հնարավոր պետական հեղաշրջման եւ իշխանությունը զինվորականներին փոխանցելու մասին, մինչդեռ Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են «Ոսկե շաբաթին»՝ երկար յոթօրյա հանգստյան օրերին` ՉԺՀ-ի հիմնադրման 73-ամյակի կապակցությամբ, որը կնշվի հոկտեմբերի 1-ին։
Հաղորդվում է նաև, որ երկրի գլխավոր հրապարակում արդեն տեղադրվել է «Ծաղիկների և մրգերի զամբյուղ» ավանդական ծաղկային կոմպոզիցիան: