երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի, հայտնել են երկրի արդարադատության նախարարության բժշկական բաժնից։

Նախկինում հայտնի էր 122 մահվան դեպք։

«Երկուշաբթի՝ ժամը 12:00-ի դրությամբ, մահացել է 131 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտնաբերվել է 35 մարդու դի, ութը հանձնվել են հարազատներին։

Չիլիի Վալպարաիսո շրջանում սաստիկ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է տարածաշրջանում արտակարգ դրություն մտցնելու մասին։

 

  • Կիսվել: