կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չիլիում անտառային հրդեհների հետևանքով 500-ից ավելի տուն է այրվել

Չիլիում անտառային հրդեհների հետևանքով 500-ից ավելի տուն է այրվել

Չիլիի Վինա դել Մար քաղաքում անտառային ուժգին հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 500 տուն, որոնց մեծ մասը ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների փայտե շինություններ են։ Տեղի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։

Հայտնի է առնվազն երկու մահվան դեպք։

Հրդեհի մարմանը ներգրավվել է 11 մարտական հաշվարկ, 10 ուղղաթիռ և երկու ինքնաթիռ։ Տուժած քաղաք է ժամանել Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը:

 

  • Կիսվել: