երեքշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2024
Չի բացառվում, որ Ռուսաստանը Թուրքիայում ևս մեկ ատոմակայան կառուցի

Չի բացառվում, որ Ռուսաստանը Թուրքիայում ևս մեկ ատոմակայան կառուցի

«Չի բացառվում, որ Ռուսաստանը Թուրքիայում ևս մեկ ատոմակայան կառուցի», - այսօր hայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նրա խոսքով` առաջիկայում Անկարան՝ «վերջնական ըմբռնման կգա, թե Սինոպում և Թուրքիայում նախագծված ատոմակայանները որ երկրների ընկերություններն են կառուցելու»։

«Սինոպի ԱԷԿ-ի նախագծման հարցում Թուրքիան լուրջ առաջընթաց է արձանագրել և այժմ երկխոսություն է ընթանում «Ռոսատոմ» ընկերության, մի շարք այլ շահագրգիռ կողմերի հետ», - նշել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը` հավելելով, որ Մոսկվայի հետ շփումներում ներգրավվել են նաև «Ակկույու» ատոմակայանի շինարարությամբ զբաղվող աշխատանքային խմբերը։

  • Կիսվել: