ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չեռնոգորիայի գործող նախագահը պարտություն է կրել ընտրություններում

Չեռնոգորիայի գործող նախագահը պարտություն է կրել ընտրություններում

Չեռնոգորիայի էոնոմիկայի նախկին նախարար Յակով Միլատովիչը հայտարարել է, որ ապրիլի 2-ին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ առաջ անցնելով երկրի գործող նախագահ Միլո Ջուկանովիչից, որն իշխանության ղեկին էր ավելի քան երեսուն տարի։

«Եվրոպան հիմա» շարժման  ղեկավարի տեղակալ, 37-ամյա Միլատովիչը, որն արեւմտյան կրթություն է ստացել, իր ընտրարշավում խոստացել է ընտրողներին սանձել կոռուպցիան, բարձրացնել կենսամակարդակը, ինչպես նաեւ ամրացնել կապերը Եվրամիության եւ հարեւան Սերբիայի հետ։

«Մենք այսօրվա գիշերվան սպասել ենք ավելի քան 30 տարի։ Ցանկանում եմ ձեզ երջանիկ հաղթանակ»,- ասել է Միլատովիչը՝ ողջունելով աջ կենտրոնամետ «Եվրոպան հիմա» շարժման իր կողմնակիցներին կուսակցության Պոդգորիցայի կայանատեղիում։

«Հաջորդ հինգ տարիներին մենք Չեռնոգորիան կտանենք դեպի Եվրամիություն»,- ասել է նա։

Ջուկանովիչն իր պաշտոնին կմնա մինչեւ մայիսի 21-ը, երբ պաշտոնապես կհանձնի իշխանությունը։

Միլատովիչը հավաքել է 60,1 տոկոս ձայն, Ջուկանովիչը՝ 39,9, տեղեկացրել է Չեռնոգորիայի Մոնիթորինգի եւ հետազոտությունների կենտրոնը (CEMI)՝ ձայների վիճակագրական ընտրանքի արդյունքների հիման վրա։

Դեմոկրատական վերափոխումների կենտրոնի (CDT) հարցման համաձայն՝ Միլատովիչն ընթանում էր առջեւում՝ 56,9 տոկոս ձայներով։ CEMI-ի տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է մոտ 70 տոկոս։

  • Կիսվել: