Չերնիգովում Ուկրաինայի Անվտանգության ծառայության մարզային վարչության շենքում պայթյուն է որոտացել, այրվում է շենքի տանիքը
Չերնիգովում այրվում է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մարզային վարչության շենքը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ինչպես նշել է Չերնիգովի բնակիչ Ալեքսանդր Պոդգորնոն՝ շենքում պայթյուն է որոտացել:, այժմ այրվում է տանիքը:
Դեպքի վայր է ժամանել փրկարարների մի քանի խումբ, սակայն նրանք մտավախություն ունեն, որ շենքը կարող է լինել ականապատված եւ պայթել:
Կայքը գրում է, որ այս պահին հայտնի չէ՝ արդյոք արկերն ընկել են շենքի վրա՞, թե՞ դրանք վնասազերծվել են, որպեսզի թույլ չտրվի դրա օգտագործումը թշնամու կողմից։
Նշվում է, որ Չերնիգովի մատույցներում՝ Գոմելսկի եւ Մենսկի ուղղությամբ, մարտեր են ընթանում ռուս զինվորականների հետ, դրությունը ծանր է:
Ինչպես նշել է քաղաքային խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմակոն՝ Չերնիգովի ԶԱԶ եւ Լետկի շրջաններում կարող են տեղի ունենալ էլեկտրականության խափանումներ:
ՈւՆԻԱՆ-ը նշում է, որ այժմ հատկապես վտանգավոր է գտնվել Ռոկոսովսկի, Մայիսի 1-ի եւ այլ շրջանների փողոցներում: