հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չենք հոգնի Եվրոպայի ժողովուրդներին հիշեցնել՝ ով է վերջ դրել մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմին. Լուկաշենկո

Չենք հոգնի Եվրոպայի ժողովուրդներին հիշեցնել՝ ով է վերջ դրել մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմին. Լուկաշենկո

Բելառուսը չի հոգնի Եվրոպայի ժողովուրդներին հիշեցնել, թե ով է վերջ դրել մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմին։

Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Հաղթանակի օրվա առթիվ հայրենակիցներին ուղղված շնորհավորանքում, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։

«Սա մեծ տոն է, որը դարձել է միլիոնավոր խորհրդային մարդկանց արիության և հաստատակամության, քաջության և զոհաբերության խորհրդանիշը: Մարդկանց, որոնք 1941 թվականի հունիսին խիզախորեն ընդունեցին նացիզմի բարբարոսական, անմարդկային գաղափարախոսության հարվածը և հաղթեցին: Եվ մենք չենք հոգնի Եվրոպայի ժողովուրդներին հիշեցնել, թե ով է վերջ դրել մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմին»,- ասել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: