հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չեմ հավատում, որ Թրամփի ընտրվելու դեպքում, որևէ տարբերություն կլինի ռուս-ամերիկյան հարաբերություններում. Լավրով

Չեմ հավատում, որ Թրամփի ընտրվելու դեպքում, որևէ տարբերություն կլինի ռուս-ամերիկյան հարաբերություններում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը ԱՄՆ նախագահի պաշտոնին դժվար թե որևէ կերպ ազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

«Չեմ հավատում, որ որևէ տարբերություն կլինի. ռուս-ամերիկյան հարաբերությունները, դրանց հիմքերը քանդելու ուղղությունը, ներառյալ ռազմավարական անվտանգության, հավասարության, փոխվստահության, ստուգումների, թափանցիկության, վստահության ամրապնդման մասին բոլոր համաձայնագրերի ոչնչացումը սկսել է նախագահ Ջորջ Բուշը»,- ասել է Լավրովը CBS-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ քաղաքականությունը կարող է տարբեր լինել, եթե Թրամփը կրկին ստանձնի նախագահի պաշտոնը։

  • Կիսվել: