չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն

Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն

Չեխիայի արևելքում գտնվող «Լիբավա» զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել, միջադեպի վայրում կան վիրավորներ: Այս մասին հաղորդել է Չեխիայի բանակի մամուլի ծառայությունը։

«Մենք լուրջ միջադեպի հետ գործ ունենք «Լիբավա»-ի ուսումնական տարածքում, որտեղ պայթել է դեռևս անհայտ տեսակի զինամթերք: Ցավոք, տեղում կան վիրավորներ», - հայտնել է գերատեսչությունը X սոցիալական ցանցում:

Հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանությունը հետաքննում է արտակարգ պատահարը։ Վթարի վայր է ուղարկվել փրկարար ծառայության ուղղաթիռ։

  • Կիսվել: