հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Չեխիան մտադիր չէ միջոցներ հատկացնել Ուկրաինային. Բաբիշ

Չեխիան մտադիր չէ միջոցներ հատկացնել Ուկրաինային. Բաբիշ

Չեխիան մտադիր չէ միջոցներ հատկացնել Ուկրաինային, հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

«Մենք ոչինչ չենք երաշխավորի և միջոցներ չենք հատկացնի։ Մենք միջոցներ չունենք այլ երկրների կարիքների համար: Եվրահանձնաժողովը պետք է գտնի Ուկրաինային ֆինանսավորելու այլ եղանակներ»,-ասել է նա:

Նշվում է, որ Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսավորման հարցը կքննարկվի դեկտեմբերի 18-19-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովում։ Այս պահին ԵՄ բոլոր 27 երկրների միջև համաձայնություն չկա այս հարցի շուրջ։

 

  • Կիսվել: