շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չեխիան իր քաղաքացիներին հորդորում է լքել Ռուսաստանը

Չեխիան իր քաղաքացիներին հորդորում է լքել Ռուսաստանը

Չեխիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը։ Այս մասին ասված է Չեխիայի ԱԳՆ-ի կայքում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Նշվում է, որ Չեխիան իր քաղաքացիներին զգուշացրել է զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ ՛՛երկրում անվտանգության վատթարացման հնարավոր սպառնալիքի պատճառով՝ հատկապես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների համար՛՛։ 

Իսկ բոլոր նրանց, ովքեր որոշել են մնալ Ռուսաստանում՝ չնայած նախազգուշացումներին, ԳՆ-ն հորդորում է լինել ՛՛չափանզանց զգույշ, հետևել հավաստի ԶԼՄ-ների տեղեկատվությանն ու դուրս գալու պլան մշակել՛՛։

Բացի այդ՝ Չեխիայի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ նրանք, ովքեր ունեն ՌԴ քաղաքացիություն, պետք է հաշվի առնեն, որ Ռուսաստանում գտնվելիս ռուսական իշխանությունների կողմից ընկալվում են որպես ՌԴ քաղաքացի, և Մոսկվայում Չեխիայի դեսպանատունը չի կարող նրանց ապահովել համապատասխան, լիարժեք հյուպատոսական պաշտպանություն՝ կապված մասնակի մոբիլիզացիայի հետ:

  • Կիսվել: