Չէի ցանկանա ավտորիտար, բռնապետական ձևով կառավարել, բայց առայժմ այլ կերպ չի ստացվում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չէր ցանկանա ավտորիտար ձևով կառավարել, սակայն առայժմ այլ կերպ չի ստացվում:
«Չէի ցանկանա ավտորիտար, բռնապետական ձևով կառավարել։ Բայց առայժմ այլ կերպ չի ստացվում»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն Մոգիլյովի մարզ կատարած այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել կարտոֆիլաբուծության զարգացման հարցերի շուրջ:


