հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չեչնիայում ոչնչացված գրոհայինները ժամանել են արտերկրից․ Կադիրով

Չեչնիայում ոչնչացված գրոհայինները ժամանել են արտերկրից․ Կադիրով

Գրոզնիում ոչնչացված գրոհայինները պլանավորում էին ահաբեկչություններ իրականացնել Չեչնիայում: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ խոսելով այսօր առավոտյան ոչնչացված ահաբեկիչների մասին:

Ընդ որում, նա նշել է, որ լիկվիդացված ահաբեկիչներից 7-ը Չեչնիա են գնացել այլ երկրից՝ հավելելով, որ վերջիններիս հայտնաբերելու հարցում օգնել են նաև տեղի բնակիչները, ովքեր ժամանակին տեղյակ են պահել կասկածելի անձանց մասին:

Չեչնիայի ղեկավարը հավաստիացրել է, որ պետությունն ամեն հարցում կօգնի այն 3 ուժայինների ընտանիքներին, ովքեր զոհվել են հատուկ օպերացիայի ժամանակ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: