կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Ցավոք, այլընտրանք չկա»․ Մասկը «Թվիթերի» անձնակազմի կրճատումն անխուսափելի է համարում

«Ցավոք, այլընտրանք չկա»․ Մասկը «Թվիթերի» անձնակազմի կրճատումն անխուսափելի է համարում

Ֆինանսական կորուստների պատճառով «Թվիթերի» անձնակազմի մի մասի կրճատումն անխուսափելի է։ Այդ մասին հայտարարել է «Թվիթերի» նոր սեփականատեր Իլոն Մասկը։

«Ցավոք, այլընտրանք չկա», - նշել է նա՝ տեղեկացնելով, որ ընկերությունն օրական կորցնում է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար։ Նա նաև հայտնել է, որ հեռացվող բոլոր աշխատակիցներին առաջարկվել է եռամսյա արձակման վճար, որն օրենքով պահանջվողից 50 տոկոսով ավելի է։

  • Կիսվել: