չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ցանկանում ենք, որ մեզ հարգեն. Տաջիկստանի նախագահը դիմել է Պուտինին

Ցանկանում ենք, որ մեզ հարգեն. Տաջիկստանի նախագահը դիմել է Պուտինին

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Ռուսաստանին կոչ է արել Կենտրոնական Ասիայի երկրներին չվերաբերվել ինչպես նախկին ԽՍՀՄ-ին։ Դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռահմոնն ասել է, որ Խորհրդային Միության ժամանակ «փոքր հանրապետություններին, փոքր ժողովուրդներին ուշադրություն չի դարձվել», «հաշվի չեն առնվել նրանց ավանդույթներն ու սովորույթները»։

Ինչպես գրում է gazeta.ru-ն, հոկտեմբերի 14-ին Ղազախստանում տեղի է ունեցել Կենտրոնական Ասիա-Ռուսաստան գագաթնաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հանդիպման ընթացքում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Կարծում եմ՝ չեք վիրավորվի։ Մենք ձեզ հետ ականատես էինք։ Ես ականատես եղա, թե ինչպես փլուզվեց ԽՍՀՄ-ը։ Ես մասնակցել եմ դրան։ Այն ժամանակ, կներեք, ինչպես հիմա, ուշադրություն չկար փոքր հանրապետությունների, փոքր ժողովուրդների նկատմամբ։ ուշադրություն։ Ավանդույթները, սովորույթները, մնացած ամեն ինչը հաշվի չեն առնվել։ Նրանքց զարգացմանն աջակցություն չի ցուցաբերվել»,- ընդգծել է Տաջիկստանի նախագահը։

Այնուհետև Ռահմոնը դժգոհություն է հայտնել, իր կարծիքով, «Տաջիկստանի ինչ-որ դժբախտ ֆորումում» Ռուսաստանի թույլ ներկայացվածության կապակցությամբ։

Էմոմալի Ռահմոնը նշել է, որ «ինչ-որ բան պակասում է, ինչ-որ բան չի աշխատում» ռուս-կենտրոնական ասիական համագործակցության մեջ:

«Ես ԱԳՆ-ին հանձնարարել եմ… ներկա լինեն գոնե նախարարների մակարդակով։ Ոչ, փոխնախարարի մակարդակով։ Ահա թե ինչին է արժանի Տաջիկստանը՝ ռազմավարական գործընկերը։ Եվ ի՞նչ: Մենք այսպե՞ս ենք վարվում»,- հարց է հղել նախագահը:

Ռահմոնը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել  Տաջիկստան-Ռուսաստան միջազգային ներդրումային համաժողովը, որին մասնակցել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

«Այո, մենք փոքր ազգեր ենք, մենք 100-200 միլիոն չենք, բայց ունենք պատմություն, մշակույթ, սիրում ենք, ուզում ենք, որ մեզ հարգեն։ Մեզ ոչինչ հարկավոր չէ. հարգանք»,- պահանջել է Տաջիկստանի նախագահը։

Ռահմոնը հավելել է, որ Տաջիկստանը «միշտ հարգել և հարգում է իր գլխավոր ռազմավարական գործընկերոջ շահերը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործընկերոջ ելույթից հետո ասել է. «Ցանկանում եմ սկսել Էմոմալի Շարիպովիչի ասածից։ Այո, իսկապես, կարծում եմ, որ նա մեծապես իրավացի է»:

  • Կիսվել: