ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին
Իսրայելական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է Լիբանանին հարվածելու մասին:
Մասնավորապես՝ նշվում է, որ վերջին մեկ ամսում Իսրայելը չեզոքացրել է «Հեզբոլլահի» 1000 ներկայացուցչի, իրականացրել ավելի քան 3500 հարձակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ վճռական են՝ ոչնչացնելու «Հեզբոլլահը» և կտրելու Լիբանանն Իրանից:
Կացի խոսքով՝ թույլ չեն տա Լիբանանի հարավից տարհանված մոտ 600 հազար բնակչի վերադառնալ իրենց տներ, քանի դեռ Իսրայելի հյուսիսին սպառնացող վտանգը չի չեզոքացվել:
Իրանն էլ իր հերթին հարվածներ է հասցնում Իսրայելին, կա մեկ զոհ: Իսրայելի ուղղությամբ հարձակումներ են իրականացվել նաև Լիբանանից և Եմենից: Հութիները նախազգուշացնում են, որ շարունակելու են հարվածները, իսկ հակամարտությանը ներգրավվածության մակարդակը կախված կլինի Իրանի դեմ Իսրայելի գործողություններից:


