երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնի և շտաբի ոչնչացման մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնի և շտաբի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնական հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբի և հրամանատարական կենտրոնի ուղղությամբ, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է հակատանկային հրթիռներով և ինքնաձիգներով զինված ջոկատը և ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբը։

Հաղորդվում է նաև, որ գործողությունների ընթացքում զինվորականները հայտնաբերել են տասնյակ միավոր զենք, համակարգիչներ, հեռախոսներ և հետևող սարքեր:

 

  • Կիսվել: