երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի տարբեր հատվածներում ՀԱՄԱՍ-ի հետ ինտնեսիվ մարտերի մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի տարբեր հատվածներում ՀԱՄԱՍ-ի հետ ինտնեսիվ մարտերի մասին

Իսրայելական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, տեղեկացրել է ինտենսիվ մարտերի մասին Գազայի հարավում՝ Խան Յունիսում, ինչպես նաեւ Գազայի հատվածի հյուսիսում եւ կենտրոնում, տեղեկացնում է Times of Israel-ը։

Ինչպես հաղորդվում է՝ Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի տարբեր թիրախներին ամբողջ հատվածում։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Գազայի կենտրոնում «Նահալ» բրիգադը անցած օրը սպանել է ՀԱՄԱՍ-ի մի քանի զինյալների եւ գերեվարել մի քանիսին։

Խան Յունիսի արեւմտյան մասում «Կոմանդոս» բրիգադը շուրջկալ է իրականացրել ՀԱՄԱՍ-ի մի քանի օբյեկտների դեմ՝ զավթելով զենք եւ ռազմատեխնիկա, տեղեկացրել է ՑԱԽԱԼ-ը։

  • Կիսվել: