շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի մոտ 40 տոկոսը վերահսկելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի մոտ 40 տոկոսը վերահսկելու մասին

Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ բանակը ներկայումս վերահսկում է Գազայի մոտ 40 տոկոսը և առաջ է շարժվում քաղաքի ամբողջական գրավման ծրագրերով: Նա նաև հայտնել է, որ իսրայելական զորքերը մոտենում են դրա կեսի վերահսկողությանը: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։

Նշվում է որ Իսրայելն անցյալ շաբաթ Գազա քաղաքը, որը գտնվում է տարածքի հյուսիսում, հռչակեց ռազմական ​​գործողությունների գոտի: Քաղաքի որոշ շրջաններ արդեն համարվում են «կարմիր գոտիներ», որտեղ պաղեստինցիներին հրամայվել է սպասվող ծանր մարտերից առաջ տարհանվել։ Դեֆրինը միաժամանակ հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը դեմ է գործողությանը՝ հայտարարելով, թե Զամիրը լիովին աջակցում է Գազա քաղաքի գրավման ծրագրին։

Նա հավելել է, որ Զամիրը ակնարկել է, որ եթե «պատերազմից հետո օրվա» համար այլընտրանքային շրջանակ չհայտնվի, Իսրայելը Գազայի հատվածում ռազմական կառավարություն կստեղծի։

  • Կիսվել: