շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է ռազմական գործողությունները Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում

ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է ռազմական գործողությունները Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում

Այսօր Իսրայելի բանակը հաղորդագրություն է տարածել և տեսանյութեր հրապարակել, որտեղ ցուցադրել է դեսանտային բրիգադի գործողությունները Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում՝ նշելով, որ բրիգադը կենտրոնանում է ենթակառուցվածքների և ստորգետնյա թունելների ոչնչացման վրա, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Իսրայելի բանակը նաև ցուցադրել է Գազայի հատվածի վրա տանկերից և այլ զենքերից կատարվող հրետակոծություններ։

Նշենք, որ ավելի վաղ իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ զինվորականներն ընդլայնել են գործողությունները Խան Յունիսում, որը, նրա խոսքով, ՀԱՄԱՍ-ի հիմնական կենտրոնն է:

  • Կիսվել: