ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ն ավարտել է Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի շրջափակումը

ՑԱԽԱԼ-ն ավարտել է Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի շրջափակումը

Իսրայելցի զինվորականներն ավարտել են Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Խան Յունիս քաղաքի շրջափակումը, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։ ՑԱԽԱԼ-ից տեղեկացրել են նաև, որ պաղեստինյան անկլավում վերջին 24 ժամվա ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Միևնույն ժամանակ, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պատրաստակամություն է հայտնել Իսրայելի հետ քննարկել գերիների փոխանակման հարցը միայն Գազայի հատվածում լիակատար հրադադարից հետո: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Վալիդ Ալ Քիլանին, երկամսյա հրադադարի մասին Իսրայելի առաջարկի մասին նշել է, որ պայմանը «ոչ թե ժամանակավոր, այլ մշտական հրադադար է»:

«Հեզբոլլահի» զինյալներն էլ հարված են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող օդային գործողությունների կառավարման և ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոնին, որը գտնվում է Մերոն ռազմաօդային բազայում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ գործողությունն իրականացվել է՝ հաջակցություն Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի:

  • Կիսվել: