ՑԱՀԱԼ․ Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Թեհրանի կենտրոնին
Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցնում «Իրանի ահաբեկչական ռեժիմի օբյեկտներին Թեհրանի կենտրոնում», ասված է Իսրայելի բանակի (ՑԱՀԱԼ) հայտարարությունում։
ՑԱՀԱԼ-ում պնդում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել «օդում գերակայություն հաստատելու և դեպի Թեհրան ճանապարհ բացելու համար»։
Իրանական լրատվամիջոցները, իրենց հերթին, հաղորդում են Իրանի մայրաքաղաքում պայթյունների մասին։


