ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բժիշկները հարկ են համարում Սաակաշվիլիին տեղափոխել արտասահմանյան կլինիկա

Բժիշկները հարկ են համարում Սաակաշվիլիին տեղափոխել արտասահմանյան կլինիկա

Empathy բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին «Այլընտրանքային» խորհրդի անդամների հետ «Վիվամեդի» կլինիկայում այցելել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլիին։

Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։

«Մենք բազմիցս նշել ենք, որ հիվանդի բուժումն ու ախտորոշումը սխալ է եղել։ Նա մինչև օրս սիմպտոմատիկ բուժում է ստանում, ոչ մի հետազոտություն ժամանակին չի կատարվել, մեր վերջին այցից հետո (դեկտեմբերին) դրական փոփոխություն չի նկատվում»,- ասել է Մարիամ Ջիշկարիանին։

Ըստ Ջիշկարիանիի, Սահակաշվիլիին անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ տեղափոխել արտերկրի բազմապրոֆիլ կենտրոն։

«Արտասահմանում կան բազմապրոֆիլ կենտրոններ, կարծում եմ, որ Միխեիլ Սահակաշվիլին պետք է հնարավորինս շուտ տեղափոխվի այնտեղ՝ ճիշտ բուժում ստանալու համար։ Խոսքը վերաբերում է վերականգնողական թերապիային, որը, ցավոք, Վրաստանում չի իրականացվել, և հույսը, որ այն այսուհետ կիրականացվի, շատ փոքր է, և դա վերաբերում է նաև նյարդաբանական խնդիրներին, որոնք, ցավոք, աճում են», — նշել է Ջիշկարիանին։

Երեկ՝ հունիսի 1-ին կատարած այցի ժամանակ խորհրդի հետ է եղել նաև էնդոկրինոլոգ Լալի Ջավաշվիլին, ով նշել է, որ Վրաստանում Սաակաշվիլիին բուժել հնարավոր չէ.

«Արդյունքը նվազագույն է, գործնականում՝ չկա։ Հիվանդի վիճակը վատացել է: Սա նշանակում է, որ Վրաստանում հնարավոր չէ բուժել»։

 

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։

  • Կիսվել: