չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բուլղարիայում 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բուլղարիայում 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ըստ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ չորսուկես բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բուլղարիայում՝ Սոֆիայից 138 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

«Ժամը 14:00-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվում է Պլովդիվ քաղաքից 11 կմ հեռավորության վրա և 2 կմ խորությամբ։ Երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 4,5 բալ»,նշված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի սկզբում Պլովդիվ քաղաքի բնակիչները սկսել են մասսայաբար լքել իրենց տները:

Նշվում է, որ այս պահին ավերածությունների և վիրավորների մասին տեղեկատվություն  չի հաղորդվում։

  • Կիսվել: