Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել
Այսօր Բուլղարիայի վարչապետ Ռոզեն Ժելյազկովը հրաժարական է տվել։ Որոշումը կայացվել է երկրում շարունակական զանգվածային ցույցերից հետո, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ չորեքշաբթի օրը ավելի քան 100․000 մարդ Սոֆիայում պահանջել է կառավարության հրաժարականը։ Ցուցարարները մեղադրում են իշխանություններին կոռուպցիայի մեջ։
Ցույցեր են կազմակերպվել նաև 25 այլ քաղաքներում, ինչպես նաև՝ Բրյուսելում, Լոնդոնում և Նյու Յորքում։
Ցուցարարների հիմնական թիրախը եղել է օլիգարխ Դելյան Պեեվսկին, ով մեծ ազդեցություն ունի կառավարության վրա։ ԱՄՆ-ն և Բրիտանիան նրա դեմ պատժամիջոցներ են սահմանել կոռուպցիայի համար։
Ցույցերը սկսվել են անցած շաբաթ՝ 2026թ. բյուջեի նախագծի պատճառով։ Նախագիծը նախատեսում էր հարկերի բարձրացում։ Կառավարությունը հետո հրաժարվել էր այդ ծրագրից։


