երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Բուլղարիայի նախագահը հրաժարական կտա

Բուլղարիայի նախագահը հրաժարական կտա

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին։
 
«Վաղը ես հրաժարական կտամ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնից։ Ցանկանում եմ նշել, որ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ինը տարիների ընթացքում մենք ցույց ենք տվել, որ կարող ենք արդյունավետ և ներդաշնակ աշխատել», - հայտարարել է նա ժողովրդին ուղղված իր ուղերձում։
 
Բուլղարիայի նախագահը հաստատել է, որ պետության ղեկավարի պարտականությունները կկատարի փոխնախագահ Իլյանա Յոտովան։

  • Կիսվել: