ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին

Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը խորհրդարանական արձակուրդից մեկ օր առաջ որոշում է կայացրել իր նախագահ Ռոսեն Ժելյազկովին պաշտոնանկ անելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Խոսնակի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 129 պատգամավոր, դեմ՝ 103։

Ժելյազկովին մեղադրել են պաշտոնեական լիազորությունների համակարգային չարաշահման, խորհրդարանի օրակարգի որոշման և դրա աշխատանքի այլ ասպեկտների խախտումների մեջ։

Խորհրդարանական որոշ խմբակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են, որ Ժելյազկովի հրաժարականի օգտին ներկայացված փաստարկներն անկեղծ չեն։ Պատգամավորների ելույթների ընթացքում հնչել են նաև անձնական վիրավորանքներ:

  • Կիսվել: