կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բուլղարիայի «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը հաղթող Է հայտարարվել խորհրդարանի ընտրություններում

Բուլղարիայի «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը հաղթող Է հայտարարվել խորհրդարանի ընտրություններում

Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել Է հուլիսի 11-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյուքները՝ հաղթող հայտարարելով «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակությունը:

Հանձնաժողովի որոշումն հուլիսի 15-ին հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում:
 
Վերջնական տվյալներով՝ «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցության օգտին ձայն Է տվել քաղաքացիների 24,08 տոկոսը (657 824 մարդ), եւ այն երկրի Ժողովրդական ժողով (միապալատ խորհրդարան) Է պատվիրակում 65 պատգամավորների: Երկրորդ տեղում Է մնացել «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվոպական զարգացման» կուսակցությունը՝ Դեմոկրատական ուժերի միության հետ կոալիցիայում, որի օգտին քվեարկել Է ընտրողների 23,51 տոկոսը (624 165): Այդ կոալիցիան կստանա 63 պատգամավորական մանդատ: Երրորդ տեղում Է գտնվում Բուլղարիայի սոցիալիսական կուսակցությունը, որը հավաքել Է քվեների 13,39 տոկոսը, այն կստանա 36 մանդատ: «Դեմոկրատական Բուլղաիա» կուսակցությունն ստացել Է քվեների 12,64 տոկոսը (345 329), այն նույնպես կստանա 36 մանդետ:
 
Հանուն իրավունքի եւ ազատության շարժումն ստացել Է ձայների 10,71 տոկոսը (292 439), նրան բաժին կհասնի 29 մանդատ: «Ոտքի: Մաֆիա կորիր» քաղաքացիական պլատֆորմը հավաքել Է ձայների 5,01 տոկոսը (136 879) եւ խորհրդարանում ստացել Է 13 տեղ:
 
Ընտրողնեի ակտիվությունը եղել Է ռեկորդային ցածր, ընտրատեղամասեր Է եկել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 42,19 տոկոսը (2 775 410 մարդ): Բուլղաիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կայացել են հուլիսի 11-ին եւ անցել են առանց լուրջ խախտումների: Բուլղարիայի 46-րդ գումարման Ժողովրդական ժողովի 240 տեղի համար պայքարել են 23 կուսակցությունների եւ կոալիցիաների ներկայացուցիչեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: