հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բուլղարիան նոր վարչապետ ունի

Բուլղարիան նոր վարչապետ ունի

Բուլղարիայի Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած քվեարկությամբ վարչապետի պաշտոնում հաստատվել է ակադեմիկոս Նիկոլայ Դենկովի թեկնածությունը, տեղեկացնում է bnr.bg-ն։

Ինչպես հաղորդվում է՝ նրա օգտին ՛՛կողմ՛՛ է քվեարկել 132, ՛՛դեմ՛՛՝ 69 պատգամավոր։

՛՛Շարունակվող փոփոխություններ՛՛ և ՛՛Ժողովրդավարական Բուլղարիա՛՛ կոալիցիոն կաբինետին հավանություն է տվել 132 պատգամավոր, դեմ՝ 69-ը, ձեռնպահ չի եղել։ Նշվում է նաև, որ տեղի է ունեցել Նախարարների խորհրդի նորընտիր անդամների երդմնակալության արարողությունը:

  • Կիսվել: