չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բուլղարիան և Ռումինիան մասնակիորեն միացել են շենգենյան գոտուն

Բուլղարիան և Ռումինիան մասնակիորեն միացել են շենգենյան գոտուն

Այսօրվանի Ռումինիայի և Բուլղարիայի օդանավակայաններում և նավահանգիստներում չեղարկվել է սահմանային հսկողությունը, սակայն ցամաքային սահմաններում հսկողությունն առայժմ կգործի, տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ մասնակի հսկողությունը պայմանավորված է նրանով, որ Ավստրիան վետո է դրել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն լիարժեք միանալու վրա՝ պատճառաբանելով, որ հնարավոր է փախստականների հոսք։

Եվրամիության երկրների հետ Ռումինիայի և Բուլղարիայի ցամաքային սահմաններում սահմանային հսկողությունը վերացնելու որոշումը պետք է ընդունի ԵՄ խորհուրդը, և Բուխարեստն ու Սոֆիան հույս ունեն, որ դա կարվի մինչև այս տարվա վերջ։

  • Կիսվել: