երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Բուխարեստում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

Բուխարեստում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

Բուխարեստում աշխատանքն է սկսել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան նստաշրջանը, տեղեկացնում է Մեդիաֆաքս-ը։

Նշվում է, որ 31-րդ նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ-ի դերը ներկայիս անվտանգության ճարտարապետության մեջ. խորհրդարանական հեռանկարը»:

Նստաշրջանում, որը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը, նախատեսվում է ընդունել Բուխարեստի հռչակագիրը՝ անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ առաջարկություններով, և ընտրել կազմակերպության նոր ղեկավար մարմիններ։

Ռուսաստանն ու Բելառուսը չեն մասնակցում նիստին, քանի որ Ռումինիայի իշխանությունները հրաժարվել են վիզաներ տրամադրել այդ երկրների պատվիրակության անդամներին։

  • Կիսվել: