երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կմտնեն Ղրիմ

Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կմտնեն Ղրիմ

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կմտնեն Ղրիմ։ Այս մասին նա հայտնել է «ТСН»-ին տված մեկնաբանությունում։

Նրան հարցրել են, թե ուկրաինացի զինվորները երբ են մտնելու թերակղզի, ինչին նա պատասխանել է. «Շուտով»։

Բուդանովը չի նշել Ղրիմ մտնելու ստույգ ամսաթիվը, սակայն վստահեցրել է, որ սպասումը «երկար չի տևելու»։

Հետախույզը նաև նշել է, որ Բելառուսում «Վագների» մարտիկների ներկայությունը չի վախեցնում Ուկրաինայի զինված ուժերին։

  • Կիսվել: