չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բրյուսելում Լեհաստանի հյուպատոսության շենքի վրա կարմիր ներկ ու շան արտաթորանք են լցրել

Բրյուսելում Լեհաստանի հյուպատոսության շենքի վրա կարմիր ներկ ու շան արտաթորանք են լցրել

Բրյուսելում Լեհաստանի հյուպատոսության շենքի վրա կարմիր ներկ են լցրել, ճակատին գրել վիրավորական կարգախոսներ, իսկ մուտքի առջև շան արտաթորանք թափել:

Շենքին հասցված վնասների մասին RMF 24-ի լրագրողի տեղեկությունները հաստատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մացեյ Վևիորը:

Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան, մասնավորապես, ասել է. «Հինգշաբթի օրը Բրյուսելում Լեհաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի ճակատին գրվել են քաղաքական կարգախոսներ՝ ուղղված Լեհաստանի և Եվրոպական միության անվտանգության դեմ»:

Մամուլի քարտուղարը նաև տեղեկացրել է, որ «գործն անմիջապես փոխանցվել է համապատասխան ծառայություններին՝ հետաքննություն անցկացնելու համար»:

 

  • Կիսվել: