կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բրյանսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուն հարձակվել է ՔԿ–ի օպերատիվ աշխատակիցների վրա

Բրյանսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուն հարձակվել է ՔԿ–ի օպերատիվ աշխատակիցների վրա

Ուկրաինական անօդաչուն հարձակվել է Բրյանսկի մարզի սահմանամերձ գոտում աշխատող ՌԴ Քննչական կոմիտեի քննչական խմբի վրա։ ՌԴ ՔԿ–ից ՏԱՍՍ–ին հայտնել են, որ 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

«Դեպքի վայրում` Բրյանսկի մարզի Ստարոդուբսկի շրջանում, քննչական գործողությունների անցկացման ընթացքում ՌԴ ՔԿ քննիչն ու քննիչ–քրեագետը վնասվածքներ են ստացել, գերատեսչության ևս երկու աշխատակից ուղեղի ցնցում են ստացել Ուկրաինայի զինված խմբավորումների անօդաչուից նետված պայթուցիկ սարքի պայթելու հետևանքով», – հայտնել են ՌԴ ՔԿ–ում։

Գերատեսչության աշխատակիցներին բուժօգնություն է ցուցաբերվում։
ՌԴ ՔԿ քննիչները կպարզեն այդ հանցագործության կատարմանն առնչություն ունեցող ուկրաինացի ազգայնականների և զինծառայողների ինքնությունը։ Գերատեսչությունից նշել են, որ յուրաքանչյուր հանցավոր արարքին համապատասխան իրավական գնահատական կտրվի։

  • Կիսվել: