ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
BRICS-ը եւ G20-ը ցանկանում են Ռուսաստանի հետ համագործակցել Արկտիկայի շուրջ. ՌԴ ԱԳՆ

BRICS-ը եւ G20-ը ցանկանում են Ռուսաստանի հետ համագործակցել Արկտիկայի շուրջ. ՌԴ ԱԳՆ

BRICS-ի եւ G20-ի երկրները շահագրգռված են Արկտիկայում Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա տրանսպորտային հնարավորությունները:

 ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան, Արկտիկական խորհրդի ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նախագահ Նիկոլայ Կորչունովը:
 
«Մենք արտատարածաշրջանային պետությունների հետ մշտապես խորհրդակցում ենք արկտիկական թեմատիկայի շուրջ: Գործնականում BRICS-ի բոլոր անդամ երկրները հետաքրքրություն են դրսեւորում, «Քսանյակի» շատ երկրներ հետաքրքրություն են դրսեւորում Ռուսաստանի հետ ամենատարբեր ուղղություններով համագործակցության հարցում: Դա հասկանալի Է, քանի որ Արկտիկան գլոբալ քաղաքականության գործոն Է դառնում կլիմայի պատճառով՝ բացելով տրանսպորտային հնարավորություններ»,-Կորչունովն ասել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: Պետերբուրգի հոբելյանական 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը Սանկտ Պետերբուրգում անցկացվում Է հունիսի 15-ից մինչեւ 18-ը: ՌԻԱ Նովոստին հանդես Է գալիս որպես համաժողովի լրատվական գործընկեր:

  • Կիսվել: