ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բրազիլիայում կորոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել

Բրազիլիայում կորոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել

Բրազիլիայում կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքն է արձանագրվել։ Այս մասին երեկ՝ փետրվարի 25-ին, հատնել է երկրի առողջապահության նախարարությունը։

 61-ամյա տղամարդը, որը վերջերս է վերադարձել Իտալիայի Լոմբարդիայի մարզից, նոր կորոնավիրուսի (2019-nCoV) համար բնորոշ թեթեւ ախտանիշներով փետրվարի 25-ին ընդունվել է Սան Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկա:
Իշխանությունները պարզում են, թե հարեւաններից, բուժաշխատողներից եւ ուղեկիցներից ում հետ է շփվել պացիենտը: Ընդամենը Սան Պաուլուի նահանգում կորոնավիրուսի կասկածանքով չորս մարդ կա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: