չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բոյկոտներ Բալիում «Մեծ քսանյակի» արտգործնախարարների գագաթնաժողովում

Բոյկոտներ Բալիում «Մեծ քսանյակի» արտգործնախարարների գագաթնաժողովում

Բալիում «Մեծ քսանյակի» արտգործնախարարների գագաթնաժողովը սկսվել է բոյկոտով: Հանդիպման ժամանակ չեղարկվել է լուսանկարման ավանդական արարողությունը, քանի որ  ԱՄՆ պետքարտուղարն ու մի քանի նախարարներ չեն ցանկացել լուսանկարվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։

Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ռուսական կողմի ներկայության պատճառով G20-ի նախարարների ընդհանուր լուսանկարին չմասնակցելու հայտարարությանը, նշել է, որ ինքը Բլինքենին չի հրավիրել իր հետ լուսանկարվելու։

«Ես ոչ մեկին ոչ մի տեղ չեմ հրավիրել: Ինձ էլ հրավիրել է Ինդոնեզիան»,- ասել է Լավրովը լրագրողներին:

Ի նշան բողոքի՝ «Մեծ յոթնյակի» երկրները՝  ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Կանադան, Ճապոնիան և ԵՄ ներկայացուցիչները հրաժարվել են նաև մասնակցել Լավրովի ներկայությամբ գալա ընթրիքին, տեղեկացրել է Ինդոնեզիայի արտգործնախարարը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով իրավիճակը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Լավրովը «մի շարք շփումներ է ունեցել և չի նկատել միջոցառումը բոյկոտող նախարարների բացակայությունը»։

Հինգշաբթի ՌԴ արտգործնախարարը G20-ի շրջանակում արդեն հանդիպումներ է ունեցել Չինաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Վան Յիի և Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ուրբաթ էլ կայացել են բանակցություններ Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Արգենտինայի և Բրազիլիայի արտաքին գործերի նախարարների հետ։

  • Կիսվել: