շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բոսնիա և Հերցեգովինային, Վրաստանին, Մոլդովային ու Սերբիային կներքաշեն ՆԱՏՕ․ Լուկաշենկո

Բոսնիա և Հերցեգովինային, Վրաստանին, Մոլդովային ու Սերբիային կներքաշեն ՆԱՏՕ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանրդ Լուկաշենկոն կարծում է, որ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին, Մոլդովային եւ Սերբիային կներքաշեն ՆԱՏՕ։ Այս մասին նա ասել է ազգային անվտանգության ապահովման համակարգի պետական մարմինների ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ԲելՏա-ն:

«Ֆինլանդիայի անդամակցությունը, ուր որ է՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դեպի արեւելք ծավալապաշտության հերթական փուլն է։ Դաշինքի մեջ կներքաշեն Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին, Մոլդովային եւ Սերբիային։ Եվ այս ամենը կլինի Ուկրաինայի սցենարով»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ կանխատեսումները մխիթարական չեն։ «Հավաքական Արեւմուտքի ախորժակն ու ակտիվությունը միայն կավելանան։ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները կշարունակեն ընդլայնել ՆԱՏՕ-ն։ Իրավիճակը նրանց համար ավելի քան նպաստավոր է,- նշել է նախագահը։- Ուղիղ ասեմ, առանց ավելորդ դիվանագիտության. գրեթե բոլոր եվրոպական ղեկավարները վերածվել են ԱՄՆ հպատակների։ Նրա, ում քաղաքականությունը, ում շահերը գերիշխում են Եվրամիության տարածքում»։

  • Կիսվել: