հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բորիս Ակունինը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»

Բորիս Ակունինը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնի ռուս արձակագիր և թարգմանիչ Բորիս Ակունինին (Գրիգորի Չխարտիշվիլի) ընդգրկել է ՛՛օտարերկրյա գործակալների՛՛ ցանկում։

Նախարարության համապատասխան հայտարարության մեջ ասվում է, որ Ակունինն ՛՛օտարերկրյա գործակալ՛՛ է ճանաչվել ՛՛ուկրաինական բանակի օգտին կազմակերպված դրամահավաքներին մասնակցելու համար՛՛:

Նշենք, որ Ակունինը 2014 թվականին հեռացել է Ռուսաստանից՝ բողոքելով Ղրիմի բռնակցման դեմ։

 

  • Կիսվել: