ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Բոլոր ժամանակների վատագույնն է». Թրամփը դժգոհել է Time-ի լուսանկարից

«Բոլոր ժամանակների վատագույնն է». Թրամփը դժգոհել է Time-ի լուսանկարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Time հանդեսին՝ Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրին նվիրված հոդվածում իր լուսանկարի համար։ Truth Social-ում նա գրել է, որ «լուսանկարը բոլոր ժամանակների վատագույնն է», քանի որ «մազերը անհետացել են», իսկ գլխին «տարօրինակ փոքր թագ» է։

«Time հանդեսը համեմատաբար լավ հոդված է հրապարակել իմ մասին, բայց լուսանկարը, գուցե, բոլոր ժամանակների վատագույնն է։ Նրանք «անհետացրել են» իմ մազերը, իսկ գլխիս վրա ինչ-որ բան է լողում, որը նման է լողացող թագի, բայց չափազանց փոքր։ Իսկապես տարօրինակ է», - գրել է ԱՄՆ նախագահը։

Time-ի շապիկին հրապարակված է Թրամփի լուսանկարը՝ «Նրա հաղթանակը» վերնագրով հոդվածի հետ, որտեղ հանդեսը նրա միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության պայմանագիրը ներկայացնում է որպես «Թրամփի երկրորդ նախագահության գլխավոր ձեռքբերում»։

  • Կիսվել: