կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել հացահատիկի գործարքը. Դյուժարիկ

Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել հացահատիկի գործարքը. Դյուժարիկ

ՄԱԿ-ը պահում է կապը Ռուսաստանի իշխանությունների հետ՝ կապված հացահատիկի գործարքին մասնակցությունը կասեցնելու Մոսկվայի որոշման հետ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նա նշել է, որ բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել հացահատիկի գործարքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Մոսկվան ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը ՛՛հացահատիկի գործարքին՛՛՝ Ուկրաինայի կողմից Սևաստոպոլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով:

 

  • Կիսվել: