չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Bloomsbury–ի ամերիկյան ղեկավարը մահացել է Իտալիայում նավով զբոսնելու ժամանակ

Bloomsbury–ի ամերիկյան ղեկավարը մահացել է Իտալիայում նավով զբոսնելու ժամանակ

Ամերիկյան հրատարակիչների ասոցիացիան (AAP) հայտնել է Իտալիայի հարավում Ամալֆիի ափերի մոտ նավակով վթարի հետևանքով ամերիկյան հրատարակչության ղեկավարի մահվան մասին, հայտնում է Reuters-ը։

Ադրիեն Վոնը գլխավորում էր բրիտանական Bloomsbury հրատարակչական խմբի ամերիկյան բաժինը, որն առավել հայտնի է Հարի Փոթերի վեպերով:

45-ամյա Վոնն ամուսնու և երկու երեխաների հետ մոտորանավակի վրա է եղել, երբ այն բախվել է ավելի մեծ առագաստանավին, որով մոտ 80 օտարերկրյա զբոսաշրջիկներ են եղել, որոնք հարսանիք էին նշում, հայտնում է իտալական Ansa գործակալությունը:

Նա մահացու վիրավորվել է մոտորանավակի պտուտակների հարվածից։ Նրա ամուսինը, ով նույնպես ջուրն է նետվել, այնքան ծանր չի տուժել և տեղափոխվել է Ռավելլո քաղաքի հիվանդանոց, հայտնում է Ansa-ն։

8 և 12 տարեկան երեխաները ֆիզիկապես չեն տուժել, սակայն շոկային վիճակում են։

Հարավային նավահանգստային Սալեռնո քաղաքի դատախազությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։

Իտալական Corriere della Sera թերթը հաղորդում է, որ մոտորանավակի նավապետը հետաքննության է ենթարկվել և սկզբում թեստավորվել է հոգեակտիվ նյութերի օգտագործման համար:

Սալեռնոյի գլխավոր դատախազ Ջուզեպպե Բորելլին ասում է, որ Վոնին արագ դուրս են բերել ջրից այն բանից հետո, երբ նա ցած է նետվել մոտորանավակի աղեղից, սակայն նրա վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ ոչինչ անել հնարավոր չի եղել։ 

  • Կիսվել: