չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բլինքենը նախատեսում է նորից այցելել Իսրայել

Բլինքենը նախատեսում է նորից այցելել Իսրայել

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է հաջորդ շաբաթվա սկզբին նորից այցելել Իսրայել՝ բանակցելու իսրայելցի եւ պաղեստինցի պաշտոնատար անձանց հետ Գազայի հատվածում պատերազմի մասին, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով երկու աղբյուրի։

Դա Բլինքենի չորրորդ այցելությունը կլինի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Այցը կկայանա Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատանդների մասին համաձայնագրի իրականացման ֆոնին, որը, ինչպես սպասվում է, կներառի մարտական գործողությունների մի քանի օրվա դադար։

Սպասվում է, որ Բլինքենը Իսրայել կմեկնի Երախտագիտության օրվանից հետո եւ մինչեւ Բրյուսելում հաջորդ երեքշաբթի ՆԱՏՕ արտաքին գործերի նախարարների գագաթաժողովին մասնակցելը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: