ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բլինքենը Կոսովոյի ոստիկանությանը մեղադրել է տարածաշրջանում իրադրության կտրուկ էսկալացիայի համար

Բլինքենը Կոսովոյի ոստիկանությանը մեղադրել է տարածաշրջանում իրադրության կտրուկ էսկալացիայի համար

Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ ոստիկանության գործողությունները ինքնահռչակ Կոսովոյում հանգեցրել են լարվածության կտրուկ աճի, ԱՄՆ-ն դեէսկալացիոն քայլեր է ակնկալում Բելգրադից և Պրիշտինայից։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ։

Բլինքենի խոսքով՝ Պրիշտինայի իշխանությունների որոշումը՝ «բռնի ուժով ապահովել քաղաքային շենքերի մուտքը, հանգեցրել է լարվածության կտրուկ և չարդարացված աճի»։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին պետք է ապահովի, որ «ընտրված քաղաքապետները կարողանան կատարել իրենց պարտականությունները» այլ շենքերից։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ պետք է հրամայի վերացնել երկրի զինված ուժերի բարձր պատրաստության վիճակը, ինչպես նաև «Կոսովոյի սերբերին կոչ անել դադարեցնել ընդդիմությունը KFOR-ին և զերծ մնալ հետագա բռնություններից»: Բլինքենը հայտարարել է, որ Բելգրադն ու Պրիշտինան պետք է անհապաղ իրենց վրա վերցնեն Եվրամիության նախաձեռնած երկխոսությունը վերսկսելու պարտավորությունները:

Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը համոզված է, որ Բելգրադն ու Պրիշտինան կյանքի կկոչեն կնքված համաձայնագրերը։ Նա նաև հիշեցրել է, որ ԵՄ բոլոր 27 երկրներն աջակցում են չճանաչված Կոսովոյի եվրոպական ապագային:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ Բալկաններում լարվածության հերթական փուլի ֆոնին հայտարարել է ԵՄ-ին բալկանյան պետությունների ինտեգրումն արագացնելու նոր ծրագրի մասին:

Ըստ վերջին տեղեկությունների՝ հազարավոր սերբեր կրկին բողոքի են հավաքվել Կոսովոյի հյուսիսում գտնվող Զվեչան և Լեպոսավիչ մունիցիպալիտետների շենքերի առջև:  Kosovo online պորտալը հաղորդում է, որ բողոքի մասնակիցները կրկնել են Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսից ոստիկանական հատուկջոկատայիններին հեռացնելու, սերբ աշխատակիցներին քաղաքապետարանի շենք թույլ տալու և երկուշաբթի ձերբակալվածներից երկուսին ազատ արձակելու պահանջները:

  • Կիսվել: