երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բլինքենը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Պենտագոնի ղեկավարի հոսպիտալացման մասին

Բլինքենը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Պենտագոնի ղեկավարի հոսպիտալացման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին։

«Ես տեղյակ չեմ եղել նրա առողջական խնդիրների մասին»,- ասել է պետքարտուղարը Կատարի վարչապետի և արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բլինքենը նաև Օսթինին անվանել է առաջատար գործիչ և նշել, որ անհամբեր սպասում է նրա ապաքինմանը:

  • Կիսվել: