չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բլինքենը և Գուտերեշը Դավոսում քննարկել են Գազայում տիրող հումանիտար ճգնաժամը

Բլինքենը և Գուտերեշը Դավոսում քննարկել են Գազայում տիրող հումանիտար ճգնաժամը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հունվարի 16-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են Գազայում շարունակվող հումանիտար ճգնաժամը, Կարմիր ծովում նավերի վրա հութիների հարձակումները և Հայիթիում հանցավոր խմբավորումների կողմից իրականացվող բռնությունների աճը։

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարը գնահատել է ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև գործընկերությունը։

Համաշխարհային տնտեսական համաժողովի 54-րդ ամենամյա նիստը Դավոսում տեղի է ունենում հունվարի 15-ից մինչև 19-ը: Դրա թեման է «Վստահության վերականգնումը»: Համաժողովը համախմբել է ավելի քան 120 երկրների գործարարության ղեկավարների, քաղաքական առաջնորդների և փորձագետների, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2800 մասնակիցների:

  • Կիսվել: