հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով տուժել է 17 մարդ. կա զոհ

Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով տուժել է 17 մարդ. կա զոհ

Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով տուժել է 17 մարդ, այդ թվում՝ վեց երեխա: Այս հայտնել է լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ դա պատասխան է երեք օր առաջ անդրսահմանային հրթիռակոծության, որի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս:

Դեռևս հայտնի է մեկ կին զոհի մասին: Հարվածի վայրում շարունակում են աշխատել հրշեջ հաշվարկները և շտապօգնության խմբերը: 

ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Իսրայելի հարվածը Բեյրութին և հայտարարել Լիբանանի և «Հըզբոլլահ» շարժման հետ լիակատար համերաշխության մասին:

Լիբանանի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ավիահարվածը թիրախավորել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին, և նրա ճակատագիրն անհայտ է մնում:

  • Կիսվել: