երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բեռլուսկոնիի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին Միլանի Մայր տաճարում

Բեռլուսկոնիի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին Միլանի Մայր տաճարում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունիսի 14-ին Միլանի Մայր տաճարում։ Այս մասին հայտնում է Sky TG24 հեռուստաալիքը՝ հղում անելով Միլանի թեմին։

ANSA գործակալության տվյալներով՝ հուղարկավորությանը ներկա կլինի պետության ղեկավար Սերջիո Մատարելլան։ Հրաժեշտը կսկսվի երկուշաբթի՝ Արքորում գտնվող քաղաքական գործչի առանձնատանը եւ կշարունակվի երեքշաբթի՝ «Մեդիասեթ» ընկերության ստուդիաներում։

Բեռլուսկոնին մահացել է երկուշաբթի 87 տարեկան հասակում, Միլանի «Սան Ռաֆֆայել» հիվանդանոցում, որտեղ գտնվում էր հունիսի 9-ից։ Ապրիլի սկզբին թոքաբորբով հոսպիտալացվելուց հետո պարզվել էր, որ քաղաքական գործիչը տառապում է քրոնիկ միելոմոնոցիտային լեյկոզով (ինչի ֆոնին էլ թոքերի վարակ էր զարգացել)։ Հիվանդության հետ կապված՝ նա քիմիաթերապիայի կուրս էր անցել։

  • Կիսվել: