հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բեռլինը Կիևին այնպիսի զինատեսակներ է տրամադրել, որոնցից դեռ չունի գերմանական բանակը. Շոլց

Բեռլինը Կիևին այնպիսի զինատեսակներ է տրամադրել, որոնցից դեռ չունի գերմանական բանակը. Շոլց

Բեռլինը շարունակում է Ուկրաինային այնպիսի զինատեսակներ տրամադրել, որոնցից մի քանիսը նույնիսկ գերմանական բանակին դեռ չեն մատակարարվել՝ հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք տվել ենք ամենը, ինչ ունեինք՝ հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր, ականներ, թնդանոթներ, ոչ մահաբեր զինամթերք: Այժմ ավելի բարդ և թանկ համակարգեր ենք ուղարկում՝ ինքնագնաց հաուբիցներ, հրթիռային համակարգեր, ռադիոտեղորոշիչ կայաններ»,- մանրամասնել է պաշտոնյան:

Նա տեղեկացրել է նաև, որ գերմանացի մասնագետներն ուկրաինացիներին սովորեցնում են՝ ինչպես օգտվել գերժամանակակից ռազմական սարքավորումներից:

  • Կիսվել: